Ուկրաինան պատրաստվում է հեռանալ Բախմուտից
Ուկրաինական զորքերը, հավանաբար, պայմաններ են ստեղծում Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքից դուրս գալու համար։
Ինչպես նշվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) նոր զեկույցում, Բախմուտի համար ճակատամարտը սկսվել է 2022 թվականի մայիսին։ Մարտի 3-ին հրապարակված կադրերը հաստատում են, որ ուկրաինական զորքերը պայթեցրել են երկու կարևոր կամուրջ։
«Կամուրջների ոչնչացումը հավանաբար ցույց է տալիս, որ ուկրաինական ուժերը կարող են փորձել միջամտել ռուսական շարժմանը Արևելյան Բախմուտում և սահմանափակել ռուսական բանակի ելքի ուղիները Բախմուտից դեպի արևմուտք»,- ասվում է զեկույցում։