Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվել

Մի քանի կարևոր արձանագրումներ Արցախ-Ադրբեջան հանդիպումից. Վահե Հարությունյան

Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակի ղեկավար, իրավաբան Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի կարևոր արձանագրումներ նախօրեին տեղի ունեցած Արցախ-Ադրբեջան հանդիպումից:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այս գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում են ԱՀ իշխանությունները։ Արցախի անվտանգության խորհուրդի տարածած տեղեկատվության համաձայն մարտի 1-ին կայացած հանդիպման որոշումն ընդունվել է փետրվարի 28-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում։ Կարևոր է ընդգծել, որ ի տարբերություն նախորդ անվտանգության խորհրդի նիստերի, որտեղ նախկինում Արցախի համար կարևոր քննարկումների ու որոշումներ ընդունելու ժամանակ մասնակցում էին նաև քաղաքական ուժերը՝ այդ թվում նաև խորհրդարանական ընդդիմությունը, այս անգամ քաղաքական ուժերը բացակայում էին (նշված նիստից տարածված նկարից տեսանել էր):

Ի դեպ, նախագահը, այդ թվում նաև ԱՀ ԱԺ-ում, մեկ անգամ չէ, որ նշել է, որ պատրաստ է կարևոր որոշումները քննարկել խորհրդարանական ուժերի հետ։ Իսկ թե այս անգամ ինչու՞ նախագահը որոշեց առանց քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիայի որոշում կայացնել, մնում է միայն կռահել։ Եվ արդարացիորեն հարց է առաջանում, ի՞նչ ունեին թաքցնելու։

ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոտ երեք ամիս Արցախը շրջափակված է։ Արցախցիները ամեն կերպ՝ այդ թվում նաև դժվարություններին դիմակայելու ու բազմահազար հանրահավաքներ միջոցով, պատրաստակամություն են հայտնել դիմանալ դժվարություններին ու պայքարել հանուն հայրենի հողում ազատ ապրելու իրավունքի։ Այսօր, երբ միջազգային իրավական-քաղաքական դաշտում ստեղծվել է որոշակի դրական տեղաշարժ Արցախի շրջափակումը դատապարտելու ու վերացնելու վերաբերյալ, արդարացիորեն հարց է առաջանում, ինչու՞ Արցախի իշխանությունները հենց հիմա են որոշել գնալ բանակցությունների, թեկուզև հումանիտար հարցերով, նամանավանդ որ չէին կարող չկանխատեսել, որ Ադրբեջանն այդ հանդիպումներն օգտագործելու է սեփական օրակարգն առաջ մղելու և իր դեմքը միջազգային հարթակներում փրկելու համար։

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔՈՂ

Պետք է ընդգծել, որ երկու հանդիպումների մասին լուրն առաջինը տարածեցին ադրբեջանական ու ռուսական կողմերը, իսկ արցախյան կողմը երկար ժամանակ լուռ էր, ինչը առիթ հանդիսացավ տարատեսակ թյուրըմբռնումների ու կասկածներ առաջացմանը։ Եվ դրա արդյունքում Արցախի իշխանությունները ստիպված եղան դառնալ ոչ թե օրակարգ թելադրող, այլև՝ ընդամենը հերքող կողմ։ Իսկ հանդիպման ողջ օրակարգի թելադրող դարձավ Ադրբեջանը։ Արձանագրենք նաև, որ հայկական կողմը հերթական անգամ պարտվեց նաև տեղեկատվական պատերազմում։

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՄԱՏԸ

Բավականին կասկածելի և նույնիսկ մտավախություն է առաջացնում ադրբեջանական կողմի բանակցողի հարցը։ Ըստ տարածված տեղեկատվության Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամիլ Մամեդովը ծնվել է ԱՀ Մարտակերտի շրջանում և այստեղ կարելի է ասել, որ բնականաբար Ադրբեջանն Արցախի հարցը փորձելու է ներկայացնելու որպես ներհամայնքային վեճ։ Առավել վտանգավոր է, որ ադրբեջանական կողմը վերոնշված անձին ներկայացնում է նաև որպես հատուկ ստեղծված այսպես ասած «Ղարաբաղում բնակվող հայերի վերինտեգրման հարցերով բանագնաց»։ Նման ֆորմատով ցանկացած բանակցություններ, թեկուզև հումանիտար կամ ենթակառուցվածքների հարցերով, պետք բացառել ապագայում։

Ինչքան էլ, որ Արցախի իշխանությունները հերքում են վերինտեգրացիայի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, սակայն ինքնին բանակցելը նման մարմնի հետ ինքնին խոսուն փաստ է՝ մանավանդ միջազգային հարթակներում։

Ուստի, եթե Արցախի իշխանությունները իրոք ցանկանում են բացառել ցանկացած վեինտեգրացիայի փորձ, պետք է հստակ պայման դնեն, որ որևէ անձի կամ մարմինի հետ, որը կրող է հանդես գալ «վերինտեգրացիայի» անվան տակ կամ կարող է նման իմիտացիա ստեղծվել կամ, եթե նույնիսկ կարող է պարունակել նման ակնարկ, չեն բանակցելու։

ԻՆՉ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ

Հարց է առաջանում, եթե նախորդ հանդիպման արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Արցախ մտնող էլեկտրագծերը վերանորոգման վերաբերյալ, ադրբեջանական կողմը չի կատարել, ապա ինչու՞ գնալ երկրորդ հանդիպմանը, փոխարենը՝ պահանջեն նախորդ հանդիպման պայմանների կատարումը։

Չեմ անդրադառնա ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությանը հանդիպման մասին, քանզի թշնամին հնարավոր է ցանկացած մոնիպուլացիա անի, սակայն մտահոգիչ է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի տարածած հաղորդագրութունը, ով հանդիպումը հուսադրող է համարել ու նշել, որ «Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ»։ Ու այստեղ կրկին հարց է առաջանում ի՞նչ «լայն հարցերի» մասին է խոսում Կլաարը։

Չնայած, որ Արցախի ԱԽ-ն ուշացումով ու հերքողի դերով թվարկեց քննարկված հարցերը, բայց այդ հարցերը տեղավորվում են հենց Տովյո Կլաարի նշած «հրատապ հարցերի» կոնտեքստում, իսկ թե Կլաարի ասած ի՞նչ «լայն հարցեր» են քննարկվել մնում է միայն կռահել ու մտահոգության տեղիք է տալիս։