Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ArmLur
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են

Հերթական սպառնալիքը. Ալիևի թիրախում ատոմակայանն է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության, միջուկային անվտանգության հարցեր, անդրադարձ է կատարվել նաև հայկական Մեծամորի ատոմակայանին։

Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը` կարևորելով Մեծամորի ատոմակայանի շահագործման ընթացքում այդ գործակալության կողմից սահմանված անվտանգության չափանիշների պահպանումը և պնդել է, թե Հայաստանն օգտագործում է «հնացած տեխնոլոգիաներ»։

Հայաստանի ատոմակայանի դեմ ադրբեջանական արշավանքը նոր չի սկսել, բայց այդ արշավը մեծ թափով շարունակվում է հատկապես 2020 թվականի 44 օրյա պատերազմում Փաշինյանի կրած պարտությունից հետո։

Ալիևը Փաշինյանի վերընտրվելու պատճառով ողջ հայ ժողովրդին համարում է կապիտուլացված ու շարունակում մեր առաջ դնել նորանոր պահանջներ։

Ալիևը կռվում է մի քանի ֆրոնտում՝ միանգամից։ Մեկ միջազգային դատարաններում Հայաստանի դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով ռեպարացիաներ, մեկ Հայաստանին փորձում զրկել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից՝ ինչպիսին ատոմակայանն է։

Բաքուն պնդում է, թե Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է նույն տեխնոլոգիայով, որը կիրառվել է Չեռնոբիլում և պետք է փակվի։ Հայաստանի ղեկավարությունից ցավալիորեն  այս ամենը չի ստանում որևէ պատասխան։ Նույն միջազգային կառույցներում Հայաստանը չի բարձրացնում հարցը, որ Հարավային Կովկասում միակը համարվող Մեծամորի ատոմակայանը, որը գտնվում է Երևանից 36 հեռավորության վրա, չպետք է փակվի, որովհետև փակումը նոր զենք է լինելու Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում։

Հայաստանի իշխանությունն անգամ չի օգտագործում միջազգային փորձագետների խմբի ուսումնասիրությունը, որը փաստել է, որ Մեծամորում որևէ վտանգ չի կարող լինել և ատոմակայանը հանդիսանում է Հայաստանի էներգետիկ անկախության կարևոր ձեռքբերումը։

Պարզ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կոկորդին է մնացած ոսկոր է Մեծամորի ատոմակայանն, ու այդ տանդեմը ջանք չի խնայում այն վերացնելու համար։

Ադրբեջանի պես նույն պահանջը մեզ ներկայացնում է նաև Թուրքիան, և չի բացառվում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գնացող ՀՀ իշխանությունն ատոմակայանի հետ կապված պահանջը ևս բավարարի։

Նշենք, որ հայկական ԱԷԿ-ը թուրքական սահմանից 16 կմ է հեռու, Թուրքիան կառուցում է իր սեփական Ակույուի ատոմակայանը և չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական վայնասունն էլ ավելի սրվի, երբ արդեն շահագործվի Թուրքիայում կառուցված ատոմակայանը, ինչից հետո Հայաստանին կպարտադրվի փակել Մեծամորի ատոմակայանը։