Պարեկները ձերբակալել են մարիխուանա օգտագործող տղամարդուն (տեսանյութ)
Շիրակի պարեկները Ազատան բնակավայրում հայտնաբերել են ապօրինի թմրանյութ պահող և օգտագործող մի տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ Գյումրիի 51-ամյա բնակիչը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են կանեփանման զանգված: Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է:
Տղամարդը ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: