Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում են ֆրանսերենով մի շարք միջոցառումներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ֆրանսախոս միջազգային կազմակերպությունների յոթ անդամ երկրների դեսպաններին և ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունների ու դիտորդ պետությունների անդամներին՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացի նախագահությամբ:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

Ողջունելով դեսպաններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կարևորում ենք ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին: Այդ ընթացքում ստեղծվել են ամուր հիմքեր՝ մեր հետագա աշխատանքն ավելի համակարգված և արդյունավետ իրականացնելու համար: Վստահաբար պետք է փաստել, որ ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են»:

Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում են ֆրանսերենով մի շարք միջոցառումներ, ինչը, ըստ Ժաննա Անդրեասյանի, նպաստում է ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների   տարածմանն ու  լեզվի  զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն  է ընձեռում սովորողներին համագործակցել այդ շրջանակում և   դրսևորել   իրենց  լեզվական կարողությունները և հմտությունները:

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է 2 հիմնական միջոցառում. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման միջոցառումը նախատեսվում է մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կներկայացվի հատուկ համերգային ծրագիր. ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հրավիրված մենակատարի հետ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2-րդ առանձնահատուկ միջոցառումը պլանավորվում է Գյումրիում՝ Գյումրու թիվ 1 դպրոցի նախաձեռնությամբ: Կատարումներով հանդես կգան «Հայորդաց տան» երգչախմբի սաները, Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը. կհնչի ֆրանսիական երաժշտություն: Նախատեսվում են նաև թեմատիկ խճանկար և ֆրանսիական ազգային խոհանոցի հյուրասիրություն: Նախարարի դիտարկմամբ՝ հենց այդ դպրոցն էլ կարող է դառնալ Գյումրիում նախատեսվող ֆրանկոֆոն դպրոցը:

Շվեյցարիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ բարձր գնահատանքի են արժանի այն տարիները, երբ 2018-2022 թթ.՝ մարտահրավերներով լի մի ժամանակաշրջանում, Հայաստանը ստանձնել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը:

Դեսպանները ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Այսպիսով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում կանցկացվի «Կանանց դերը դիվանագիտության մեջ» թեմայով բանախոսությունների շարք, որտեղ ելույթներով հանդես կգան ֆրանկոֆոն դեսպանները: Կկազմակերպվի ֆրանկոֆոն կինոյի փառատոն, որտեղ կներկայացվեն ֆրանսիական, բելգիական, կանադական, սերբական ֆիլմեր՝ ենթագրերով: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կիրականացվի համերգային ծրագիր:

Նախատեսվում է նաև ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ հանրակրթական դպրոցներում անցկացնել «Ասա՛ ինձ 10 բառ բոլոր ժամանակաձևերով» մրցույթ:

Հաջորդիվ աշխատանքային քննարկումների ձևաչափով կքննարկվեն միջոցառումների իրականացման քայլերը: