Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել

Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ ժողովի նիստերն ատենապետել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց է ներկայացրել ԳՀԽ անդամ, ի․գ․դ․ Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն ներկայացնելով Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը, անդրադարձ է կատարել երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորաբար անվտանգային մարտահրավերներին:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչությամբ կարևորվել է համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովվումը և մասնավորաբար այդ ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։

Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ։ Ծանուցվել է, որ բարեհաջող ընթացքի մեջ են Մայր Տաճարի ներքին հարդարման, որմնանկարների վերականգման, օդափոխության համակարգի տեղադրման և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբեր ամսին։

Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ-ը գոհունակությամբ արձանագրել է, որ տևական դադարից հետո Մայր Տաճարն իր դռները կբացի հուրախություն և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:

Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության և հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ արարողություններն ու միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար ձևավորվել են հանձնախմբեր, որոնք կհամակարգեն ծիսական, արարողակարգային, հրատարակչական, քարոզչական և տեղեկատվական ոլորտների աշխատանքները։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը գոհունակությամբ է ընդունել ներկայացված տեղեկությունը և ծրագրել Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություները և հարակից միջոցառումները կազմակերպել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ եպիսկոպոսական ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ժողովականներին ներկայացրել է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների շրջանականերում նախատեսված հոգևոր, կրթական, մշակութային միջոցառումների ծրագիրը։

Նշվել է նաև, որ առաջիկա կիրակի՝ մարտի 5-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կընթերցվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի 850-րդ տարելիցին նվիրված Հայրապետական Կոնդակը:

Նաթան Սրբազանը տեղեկացրել է, որ ի նշանավորումն Երանաշնորհ Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի՝ ս. թ. դեկտեմբերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Վատիկանում կկազմակերպեն համատեղ միջոցառումներ: Սրբազան Հայրը նշել է նաև, որ Սուրբ Ներսես Շնորհալու հիշատակի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս ներառել է հատուկ նշվող տոների շարքում:

Ժողովականները ծանոթացել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2022 թվականի գործունեության տեղեկագրին: Արձանագրվել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականների ընդհանուր թիվը 721 է՝ 49 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 72 կուսակրոն քահանա (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա), 504 քահանա, 96 սարկավագ: Անցնող տարում իրականացվել են տարբեր հոգևոր-քարոզչական, կրթական, մշակութային ծրագրեր՝ ՀՀ Զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։

Կարևորությամբ անդրադարձ է կատարվել 2022 թվականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական աջակցության և օժանդակության ծրագրերին։ Հիշյալ ծրագրերն ուղղված են եղել ի նպաստ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների, պատերազմի հետևանքով Արցախից և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ու սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված հայորդիների։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին, կրթական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովն ամփոփվել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։