Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք
Վազող տողեր

Ինչպես Արցախը կպատասխանի Փաշինյանի հերթական խայտառակությանը

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պետական բյուջեի հաշվին կնոջ և աղջկա հետ գործուղման է մեկնել և այս անգամ երկու օրով հանգրվանել Գերմանիայում, ինչը գուցե չաներ, եթե իմանար, թե ի՞նչ տհաճ անակնկալ է իր համար նախապատրաստել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության անդամ կարևորագույն և առանցքային երկրի՝ Գերմանիայի ղեկավարը տառացիորեն ասաց հետևյալը.

«Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։

Գերմանիայի կանցլերն ասաց այն, ինչը 2020 թվականից հետո չեն ասել Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ մեկ անդամ։

Իշխանության մաս կազմողների համար անգամ կուլիսներում է արգելված խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև իշխանության համար վաղուց Արցախն Ադրբեջան է՝ առանց ինքնորոշման իրավունքի հնարավորության։

Իշխանության ներսում ունենալով նման միաձայն կոնսենսուս, ի հայտ է գալիս Գերմանիայի պես առանցքային երկրի կանցլերը ու շեշտում, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կարևոր է՝ ասել է թե՝ Արցախը Գերմանիան չի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Գերմանիայի կանցլերը խիստ անհարմար դրության մեջ է դրել Փաշինյանին, ում համար Արցախը ոչ թե ինքնորոշված պետություն է լինելու, այլ Ադրբեջանի կազմում թալիշների, լեզգիների չափ ինքնավարություն ունեցող էթնիկ մի միավոր։

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը զրոյացնում է նաև Նիկոլ Փաշինյանի այն ելույթը, թե, իբր, միջազգային հանրությունը Հայաստանի իշխանությունից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, ինչն Արցախի համար հավասարազոր է Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

Գերմանիայի կանցլերը հաստատեց՝ Փաշինյանը ստել է նման հայտարարություն անելով, որովհետև այդ նույն միջազգային հանրության մաս կազմող Գերմանիան նշաձող իջեցնելու հարց չի բարձրացրել։

Գերմանիայում Փաշինյանի խայտառակությունից հետո հիմա հերթն Արցախի իշխանություններինն է, որոնք պետք է փոխեն իրենց վերաբերմունքն Արցախը հանձնելու քաղաքականությունն առաջ տանող Հայաստանի իշխանությունների նկատմամբ։

Եթե Արցախի ինքնորոշման իրավունքն Արցախի այսօվա ղեկավարության համար կարմիր գիծ է, ուրեմն այդ կարմիր գիծը հատողին պետք է ցույց տան իր տեղն ու, անհրաժեշտության դեպքում, գործեն ի հեճուկս Հայաստանի իշխանության։

NEWSPRESS.am