Շիրակի պարեկները ձերբակալել են մարիխուանա օգտագործող տղամարդուն (տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ: Մարտի 1-ին Շիրակի պարեկները Ազատան բնակավայրում հայտնաբերել են ապօրինի թմրանյութ պահող և օգտագործող մի տղամարդու:
Գյումրիի 51-ամյա բնակիչը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են կանեփանման զանգված:
Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է:
Տղամարդը ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: