ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը կայցելի Հարավային Կովկաս
ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական Լյուիս Բոնոն իր առաջին այցը կկատարի Հարավային Կովկաս։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»։
«Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լյուիս Բոնոն իր առաջին այցով հաջորդ շաբաթ կմեկնի Հարավային Կովկաս»,- ասել է Փրայսը։