Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել
Վազող տողեր

Քննիչը ապացույցներ է կեղծել․ գործը ուղարկվել է դատարան

2023 թվականի մարտի 3-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտ) հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթի նյութերով պարզվել է, որ քննիչ Ա.Ո.-ն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի (անձանց) հայտնի չլինելու հիմքով, 2022 թվականի մարտի 31-ին կայացրել է նշված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: Այնուհետև, դրա օրինականությունը ստուգելու նպատակով ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հսկող դատախազի կողմից քննիչին տրվել է քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, հանցանք կատարած անձանց ինքնությունները պարզելու նպատակով տուժողի դստերը՝ առերևույթ հանցավոր արարքի կատարման ականատես վկային, լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ գրավոր ցուցում:

Ստանալով քրեական վարույթի նյութերը և դատախազի ցուցումը՝ այն իբրև կատարելու, հանցագործությունը բացահայտելու պատրանք ստեղծելու նպատակով, քննիչ Ա.Ո.-ն վկայի տվյալներով կազմել է լրացուցիչ հարցաքննության տպագիր արձանագրություն, շարադրել նախորդ հարցաքննությանը հակասող բովանդակությամբ ցուցմունք՝ ներառելով կեղծ տեղեկություններ:

Այնուհետև, քննությամբ դեռևս չպարզված անձը հարցաքննության արձանագրությունում վկայի փոխարեն ստորագրել և կատարել է «Ցուցմունքը տպագրվեց քննիչի կողմից ճիշտ է, որի համար ստորագրում եմ» ձեռագիր գրառումը, իսկ քննիչ Ա.Ո.-ն իր ստորագրությամբ հաստատել է ապացուցողական գործողության արձանագրությունը:

2023 թվականի հունվարի 5-ին դատախազը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով (քննիչի կողմից ապացույցներ կեղծելը): Որպես խափանման միջոց ընտրված է պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: