Եթե Ուկրաինայի հարցում Արևմուտքի դիրքորոշումը կեղծավորություն չէ, ապա ես նախարար չեմ․ Լավրով
Եթե Ուկրաինայի հարցում Արեւմուտքի դիրքորոշումը կեղծավորություն չէ, ապա ես նախարար չեմ։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած միջազգային փորձագետների քաղաքական կոնֆերանսի ժամանակ։
«Եթե դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի աշխարհի ցանկացած երկրի սպառնալիք հայտարարելու, ինչպես դա արեցին Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի հետ՝ տասը հազար կիլոմետր Ատլանտյան օվկիանոսից այն կողմ: Մինչդեռ Ռուսաստանը ոչ թե մեկ գիշերվա ընթացքում, ինչպես դա արեցին Իրաքում և այլուր, այլ ավելի քան 10 տարի զգուշացնում էր նրանց։ Այնպես որ, եթե սա երկակի կեղծավորություն չէ, ապա ես նախարար չեմ»,- ասել է նա։
Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմ է մղվում ռուսական ամեն ինչի դեմ։