Ուկրաինական զորքերի մի մասը Բախմուտից հեռանալու հրաման է ստացել
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի հրամանատար Մագյարը հայտնել է, որ ուկրաինական զորքերի մի մասը հրաման է ստացել անհապաղ հեռանալ Բախմուտից։
Նրա խոսքով՝ հրամանը ստացվել է մարտի 2-ի գիշերը։
«Ես զինվորական եմ, ուստի հրամանատարության հրամանները չեմ մեկնաբանի։ Մենք կատարում ենք հրամաններ»,- ասել է նա։