Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն մարտի 13-ից 23-ը
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները մարտի 13-ից 23-ը կանցկացնեն «Ազատության վահան» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն։
Այս մասին հայտնում է Yonhap-ը։
Գործակալության տվյալներով՝ 2023 թվականին զորավարժությունները կանցկացվեն առանց ընդհատումների։
Նշվում է, որ նախատեսվում են նաև դաշտային զորավարժություններ։