Սեուլը դեռ չի որոշել Ուկրաինային զենք մատակարարել․ Հարավային Կորեայի վարչապետ
Հարավային Կորեայի վարչապետ Հան Դոկ Սուն հայտարարել է, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները դեռ պատրաստ չեն զենք ուղարկել Ուկրաինա։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Փետրվարի 27-ին Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չունգ Հա Գյուն հայտարարել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները պահպանում են իրենց դիրքորոշումը Ուկրաինային զենք փոխանցելու հարցում։
Նրա խոսքով՝ Սեուլը չի պատրաստվում Կիեւին մահաբեր զենք մատակարարել։