Պենտագոնը հերքում է Ռուսաստանի պնդումները
ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին տվյալներ չի տրամադրում Ռուսաստանում հնարավոր թիրախների մասին, ասել է Պենտագոնի խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերը։
Փետրվարի 28-ին անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Ռայդերն ասել է, որ տեսել է ռուս պաշտոնյաների ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է տեղեկատվություն տրամադրել նման հարձակումներ իրականացնելու համար: Սակայն, ըստ Ռայդերի, ԱՄՆ-ը նման տեղեկություն չի տրամադրում։
«Ինչպես նախկինում ասել ենք, մենք պարբերաբար խորհրդակցություններ ենք անցկացնում ուկրաինացիների հետ՝ նրանց փոխանցվող սարքավորումների ճիշտ օգտագործման վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, որ նրանք դեռ կենտրոնացած են իրենց հայրենիքը պաշտպանելու և Ուկրաինայի ներսում կռվելու վրա։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,- ասել է գեներալը, մեջբերում է BBC-ն։