ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Վրաստանին
Վրաստանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը կխաթարի երկրի եվրաատլանտյան նկրտումները։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Յուրաքանչյուր ոք, ով կողմ կքվեարկի այս օրենքին, պատասխանատվություն կկրի Վրաստանի եվրատլանտյան ապագան վտանգի ենթարկելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ օրինագծի ընդունումը անհամապատասխան կլինի այն նկրտումներին, որոնք Վրաստանի ժողովուրդը արտահայտում է տասնամյակներ շարունակ։
Ավելի վաղ Վրաստանի «Ժողովրդական իշխանություն» կուսակցության պատգամավորները երկրի խորհրդարան էին ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Պատգամավորներն առաջարկում են ստեղծել արտերկրից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, սուբյեկտների ցուցակ։
Օրինագծին աջակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։