ԱՄՆ-ը ներողություն չի խնդրի Լավրովի հետ Բլինկենի զրույցի համար
ԱՄՆ-ը ներողություն չի խնդրի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զրույցի համար Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, քանի որ նա բարձրացրել է Վաշինգտոնին հուզող հարցեր։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Ես գիտեմ, որ մեր ռուս գործընկերները փորձում են աղմուկ բարձրացնել: Բայց մեր կողմից կարևոր է նշել, որ սա կարճատև շփում էր, այլ ոչ թե երկկողմանի լիարժեք հանդիպում։ Բայց ավելի լայն իմաստով մենք ներողություն չենք խնդրի մեր շահերից բխող գործողությունների համար»,- պարզաբանել է Փրայսը: