Ինձ կարող էին սպանել․ Իսրայելի վարչապետի կինը կոչ է արել դադարեցնել անարխիան
Իսրայելի վարչապետի կինը՝ Սառա Նեթանյահուն հինգշաբթի երեկոյան առաջին անգամ կիսվել է Թել Ավիվում ցուցարարների կողմից ձեռնարկված վարսավիրանոցի պաշարման տպավորություններով։
«Երեկվա այս սարսափելի միջադեպը կարող էր ավարտվել սպանությամբ։ Ժամանակն է վերջ տալ այս անարխիային։ Ժամանակն է, որ ընդդիմության առաջնորդները դատապարտեն բռնությունը, անարխիան»,- գրել է Նեթանյահուն Instagram-ում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել անվտանգության ուժերին, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին և ոստիկանության գլխավոր տեսուչ Յակով Շաբթային իրենց անձնական կյանքի պահպանության համար։