Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել

Բնակարանն էժան էր, քանի դեռ կառուցված չէր շենքը․ «Ջերմուկ Գրուպ»-ը՝ Պապիկյանի բնակարանի մասին

Բնակարանն էժան էր, քանի դեռ կառուցված չէր շենքը։

Ասված է «Ջերմուկ Գրուպ»-ի հայտարարության մեջ, որը վերաբերում է «Բյուրեղ» բնակելի համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի մասին հրապարակումներին․

Նշենք, որ հրապարակվել էր հոդված՝, որում նշվել է, թե «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։

Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։… … 412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով»:

Հրապարակման մեջ տեղ են գտել փաստացի անճշտություններ, խեղաթյուրված փաստեր ու մոլորեցնող եզրահանգումներ որոնք խախտում են «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության, Ընկերության մասնակիցների բարի համբավն ու իրավունքները, մոլորեցնող ազդեցություն են թողնում / կարող են թողնել ընթերցողների և հավանական գնորդների վրա:

Մասնավորապես, նշելով, թե «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)»։

Հեղինակն ուղղակիորեն մոլորության մեջ է գցում ընթերցողին՝ նույն նախադասության մեջ կապելով երկու տարբեր ժամանակների ոչ նույնական փաստեր: Նորակառույց բնակարանների, այդ թվում «Բյուրեղ» բնակելի թաղամասի բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գնի սահմանված ընթացակարգի համաձայն՝ հնարավոր գնորդները կարող են բնակարանի ամրագրումն իրականացնել դեռևս մինչև շինարարությունն սկսելը:

Ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականացման պահը կարող է անցնել տևական ժամանակ (դա ենթադրում է ընկերության կողմից համապատասխան թույլտվությունների ստացում, կադաստրում իրավունքի գրանցման ընթացակարգ և այլն): Կառուցապատման ոլորտում գործող գնային քաղաքականության համաձայն՝ շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գինը սահմանվում է ավելի ցածր, և այն աճում է շինարարության ավարտի ժամկետի մոտենալուն և անշարժ գույքի ավարտվածության աստիճանին համապատասխան:

Ամրագրում իրականացրած անձինք հետագայում գնման իրավունքի պայմանագիր կնքում և անշարժ գույքը ձեռք են բերում ամրագրման պահին սահմանված արժեքով: Հետևաբար ակնհայտ է, որ ավելի վաղ ամրագրում իրականացրած անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրում իրականացրած կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք:

Բնակարանների արժեքները տարբերվում են՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով և այլ պայմաններով: Ներկայումս բնակարանների քանակի մոտ 90 տոկոսը վաճառված է, «Բյուրեղ» բնակելի թաղամասի շինարարությունը մոտենում է ավարտին, ինչով էլ պայմանավորված է դեռևս չվաճառված բնակարանների գնման իրավունքի վաճառքի՝ նախին վաճառքի գների համեմատ ավելի բարձր գինը: Նյութում վերը հիշատակված ձևակերպման մեջ թյուրիմացաբար կամ դիտավորյալ խառնվել են երկու տարբեր փաստ՝ շինարարության սկզբնական փուլում ամրագրված և 27.07.2022թ.-ին կնքված պայմանագրով վաճառված անշարժ գույքի գնման իրավունքի գինը և 2023թ. հունվարին արդեն գրեթե ավարտված նորակառույց շենքում վաճառվող անշարժ գույքի գնման իրավունքի գինը, որոնք, ինչպես պարզաբանվեց վերևում, էականորեն տարբերվում են միմյանցից:

Նյութում հիշատակվող գործարքի առարկա անշարժ գույքը գնորդների կողմից ամրագրվել է շինարարության սկզբնական փուլում, ամրագրման ժամանակահատվածում շուկայում ձևավորված վաճառքի մրցունակ գնով, իսկ գնման իրավունքը օրենքով սահմանված կարգով ձևակերպում է ստացել արդեն իսկ 27.07.2022թ. առուվաճառքի պայմանագրով: Ընդ որում, նման գների սահմանման ընթացակարգ գործել և գործում է նախապես ամրագրում իրականացրած բոլոր գնորդների համար:

Արդարության համար պետք է նշել, որ նյութում իրավացիորեն հիշատակվում է նաև վերջին ժամանակաշրջանում անշարժ գույքի շուկայում գների աճի իրողությունը: Միևնույն ժամանակ, հակասելով այդ մտքին ու անտեսելով ակնհայտ մի շարք փաստեր, նյութում մեկ նախադասությունում համադրվել են նախկինում գոյություն ունեցած ու ներկայումս գործող գները, փորձ է արվել կեղծ դատողությունների հիման վրա մատուցել սխալ, իրականությանը չհամապատասխանող ու Ընկերության բարի համբավը արատավորող տեղեկություն:

Նույն անշարժ գույքը կամ անշարժ գույքի գնման իրավունքը տարբեր ժամանակահատվածներում ունի տարբեր արժեք՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով, շուկայում ձևավորված գներով:

«Բյուրեղ» բնակելի թաղամասում 27.07.2022թ. դրությամբ և այսօր գործող գները էականորեն տարբերվում են, և ներկայումս ավելի բարձր գին ունեցող բնակարանները կարելի էր գնել անհամեմատ ավելի մատչելի գնով՝ շինարարության սկզբնական փուլերում նախապես ամրագրման դեպքում:

Նյութում նշված գործարքը ենթադրյալ գործոններով պայմանավորելը լիովին մտացածին է, չի համապատասխանում իրականությանը, այն կնքվել է ընկերության կողմից որդեգրված գնային քաղաքականությանը և տվյալ ժամանակահատվածում շուկայում գործող գներին լիովին համապատասխան, ինչպես և մյուս բոլոր գործարքները: