Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում է
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Նա վաստակել է 14.766 միավոր և որակավորման փուլում գրավել երկրորդ տեղը։
Առաջին հորիզոնականում է ֆիլիպինցի Յուլո Կառլոս Էդրիելը։
Մարտի 1-ին օղակների վարժությունում Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը նույնպես անցել են եզրափակիչ։
Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14.766 միավոր, իսկ Վահագն Դավթյանը` 14.600 միավոր։