Փետրվարի ընթացքում Արցախ է առաքվել 122.6 տոննա մարդասիրական բեռ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնի 2023 թ. փետրվարի աշխատանքի արդյունքները հրապարակվել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքում:
Ըստ այդմ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է առաքվել 122,6 տոննա մարդասիրական բեռ։ Իրականացվել է 9 մարդասիրական ակցիա։
Լեռնային Ղարաբաղում ավելի քան 12 հազար ընտանիք ստացել է նպատակային օգնություն պարենային փաթեթների տեսքով։ Աջակցություն է ցուցաբերվել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում անվտանգության ապահովման գործում։
Այցելել և օգնություն են ցուցաբերել 60 բնակավայրերի 70 դպրոցների։
ԼՂՀ-ի խաղաղապահները տարհանել են Ռուսաստանի Դաշնության 96 քաղաքացու, այդ թվում՝ 14 երեխայի։