Պետական բյուջեի օգտին գանձվել է ավելի քան 7.190 մլրդ դրամ
2015թ.-ի ընթացքում հարուցվել է ավելի քան 893 հազար կատարողական վարույթ: Պետական բյուջեի օգտին գանձվել է ավելի քան 7.190 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց օգտին ավելի քան մեկ մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը։
ԴԱՀԿ ծառայության պետի խոսքով՝ ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27 հազար կատարողական վարույթ։ Նախորդ տարում ավարտված եւ կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է ավելի քան 743 հազար կատարողական վարույթ։