Գերմանիան ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն է․ Շոլց
Գերմանիան ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն է։ Գերմանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մասին միջազգային դատարանի որոշման անտեսումը։
Շոլցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ արդեն խոսել են այդ մասին։
«Մենք կողմնակիցն ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքին և դրանք շրջանակում է, որ տարածաշրջանում անվտանգությունը պետք է բարելավենք։ Մանրամասն խոսել ենք այդ հարցի մասին»,-ասաց Շոլցը։
Նա հավելեց, թե շատ ուրախ է, որ Շառլ Միշելը մասնակցում և միջնորդում է գործընթացը։ Շոլցը նշեց, թե ողջունում է Միշելի առաջնորդությունը, ինչը տպավորիչ է այս ծանր իրավիճակում։