Գերմանիայի կանցլերը Պեկինին կոչ է անում ճնշում գործադրել ՌԴ-ի վրա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբթի կոչ է արել Չինաստանին զենք չուղարկել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին օգնելու համար և փոխարենը խնդրել է Պեկինին ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ իր ուժերը հետ քաշելու համար: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը։
Գերմանիայի խորհրդարանում ունեցած ելույթում Շոլցը հայտարարել է, որ հիասթափեցնող է այն փաստը, որ Պեկինը ձեռնպահ մնաց ռուսական ներխուժումը դատապարտելուց, թեև ողջունում է միջուկային դեէսկալացիայի ուղղությամբ նրա ջանքերը:
«Պեկինին ուղղված իմ ուղերձը պարզ է՝ օգտագործեք ձեր ազդեցությունը Մոսկվայում՝ կոչ անելով դուրս բերել ռուսական զորքերը»,-ասել է նա և կոչ արել զենք չուղարկել Ռուսաստանին: