Չինաստանն իր դիրքորոշումն ունի Ուկրաինայի հարցում
Եվրամիությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը հայտարարել է, որ Պեկինը չի հետևի այլ երկրների դիրքորոշումներին Ուկրաինայի պատերազմի հարցում:
Չինաստանը, որպես խոշոր պետություն, ունի իր անկախ արտաքին քաղաքականությունը։
Նա հավելել է, որ Պեկինը չի կիսում Ուկրաինայի հարցում եվրոպական դիրքորոշումը, ներառյալ հայտարարությունները, որ ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակը դեռ չի եկել։ Միաժամանակ Չինաստանի ներկայացուցիչը նշել է, որ Պեկինը չէր ցանկանա փչացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ Ուկրաինայի պատերազմի պատճառով։