Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել

Չկարողացա չգրել․ Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է.

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային Ժողովում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, ընթացավ ոչ պատշաճ մթնոլորոտում։ Քննարկման որակին և հնչեցված մտքերին երևի թե չէի անդրադառնա, եթե չլինեին նախագծի, և ընդհանրապես ընտանիքի, բռնության և հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թյուրընկալումները։

Նախ՝ կա՞ արդյոք ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտություն։ Անդրադառնանք վիճակագրական տվյալներին. 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ, որից՝ 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 8 քրեական վարույթ կասեցվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով: 16 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 130-ը` միացվել է, 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:

Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Թվերը և բռնության ծանրությունը խոսում են իրենց մասին։ Հետևաբար, ընտանեկան բռնության կանխարգելումը, այդ նպատակով էլեկտրոնային համակարգի ներդնումը չի կարող համարվել նվազ կարևոր, քան որևէ այլ հանցակազմ։ Սա այն դեպքերից է, երբ օրենքը միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չէ, այլ ավելի շատ կանխարգելման:

Վստահ եմ՝ իրականությունը շատ ավելի մռայլ ու տագնապալից է, քան այս թվերով ստացվող պատկերը։ Սա խնդիր է, որ կարիք ունի ամենօրյա պայքարի, ժամանակակից աշխարհին հասանելի բոլոր միջոցներով։ Սա այն խնդիրն է, որ պահաջում է համատեղ ջանք՝ պետության, քաղաքացիական հասարակության, կրթական համակարգի, զլմ-ների և շատ ուրիշների։ Եվ վերջապես, սա այն խնդիրն է, որը կատեգորիկ մերժում է սիրողական կամ գավառական վերաբերմունքը։

Նույնիսկ այս խորհրդարանը պարտավոր էր ավելի մեծ լրջությամբ քննարկել հարցը։
ԱԺ ամբիոնից հնչել է նաև տարօրինակ ձևակերպում, թե ընտանեկան բռնության պատճառը մեր ավանդույթներն են և մտածելակերպը, մեր պատկերացումներն են, էդտեղից են գալիս էդ բռնությունները, մեր ադաթներն են, դրանց նեգատիվ դրսևորումները։

Հանգիստ թողեք մեր ավանդույթները։ Ընտանեկան բռնությունը շատ բարդ, խորքային թեմա է։
Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներ են պայքարում ընտանեկան բռնության դեմ և ունեն լուրջ խնդիրներ։ Ուրեմն, այդ երկրներին է՞լ է բնորոշ բռնության մեր ավանդույթն ու մշակույթը։ Բռնությունը բնորոշ է ոչ թե հայկական ավանդույթներին, այլ առանձին ընտանիքների, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Մեր ավանդույթների և մտածելակերպի վերաբերյալ պատկերացումներն են, որ դիտավորյալ աղավաղվում են: Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ:

Եվս մեկ անգամ շեշտում եմ. Սա բարդ ու բազմաշերտ թեմա է, որի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։ Հիշեք՝ ընտանեկան բռնությունը որևէ պարագայում չունի արդարացում»։