Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք
Վազող տողեր

Ավինյանի «զվյոզդը» տարել է. արդեն բացեիբաց է նսեմացնում «շեֆին»

Նախորդ տարի հուլիսի 8-ին, այդ ժամանակ արդեն նախկին փոխվարչապետ դարձած Տիգրան Ավինյանն իրեն «ճղում էր», թե իրեն անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով իր մասին:

«Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են»,- գրում էր նա՝ ակնարկելով, թե ի՞նչ ընտրություն, ի՞նչ բան: Ո՞վ՝ ե՞ս:

Իսկ խոսակցություններն ու մամուլի պնդումներն ամենևին էլ անհիմն չէին, քանի որ այդ պահին տիտղոսով ընդամենը ՔՊ-ական Ավինյանը հանդիպումներ էր ունենում միջազգային գործընկերների հետ, խոսում մետրոյի կայարան կառուցելուց, ավտոբուս բերելուց և այլն: 

Եվ ահա, ընդամենը մեկ ամիս անց՝ օգոստոսի 14-ին Սուրմալուում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի ֆոնին, Ավինյան Տիգրանն ազդարարեց, որ ինքը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է: 

Այդ պահից ի վեր, Հայկ Մարությանի հեռացումից հետո քաղաքապետ դարձած Հրաչ Սարգսյանը նորից մղվեց երկրորդ պլան. թեև անունով քաղաքապետ է, բայց նա ընդամենն աշխատում է որպես Ավինյան Տիգրանի տեղապահ: 

Միջանկյալ նշենք, որ Սուրմալուի ողբերգության ֆոնին սեփական փիառն Ավինյանի համար միակը չէր: Ձեռագիր դարձրած՝ արդեն հունվարի 19-ի առավոտյան, երբ նույն օրվա գիշերը մեկ այլ ողբերգություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորական կեցավայրում և զինծառայողներ էին մահացել, Ավինյան Տիգրանը մանկապարտեզի նորոգման մասին լուր էր հայտնում...

Ավելի ուշ, իհարկե, նա իր այդ հրապարակումը «փակեց». ինչ-որ մեկը հավանաբար նրան գլխի էր գցել, որ դա իր չեղած ռեյտինգը կարող է է՛լ ավելի վնասել: Արդեն հունվարի 23-ին, երբ անցել էր առաջին շոկը, Ավինյանը կրկին «բացեց» այդ հրապարակումը, կամ նոր հրապարակում արեց՝ էական չէ: 

Սա միայն փոքրիկ դրվագ է նրա մարդկային կերպարի և կենսական առաջնայնությունների մասին...

Հիմա դիտարկենք նրան որպես քաղաքական գործիչ: 

Պարզ է, որ Ավինյանի համար Հրաչ Սարգսյանը որպես իր ղեկավար, վերադաս՝ պարզապես չկա, գոյություն չունի: 

Որպես քաղաքապետի տեղակալ՝ նրա ֆեյսբուքյան էջում որևէ հրապարակում չկա Հրաչ Սարգսյանի մասին, նույնիսկ՝ նրա լուսանկարը որևէ կերպ չկա, մինչդեռ, ասենք, քաղաքապետի մյուս տեղակալ Սուրեն Գրիգորյանը ևս ոչ թե Սարգսյանի, այլ հենց Ավինյանի հրապարակումներով է կիսվում: 

Ասել է թե՝ այս թիմում բոլորը համաձայն են` Հրաչ չկա:

Ընդհանրապես, համացանցում արդեն ծաղրի առարկա են դարձել Ավինյանի՝ ամենուրեք երևալն ու լուսանկարվելը, փիառվելն ու «կինոյի տղա» երևալը, մինչդեռ, մամուլն արդեն գրել է, որ չնայած Ավինյանի գործադրած ջանքերին՝ նրա վարկանիշը որևէ կերպ չի աճում: Ավելին՝ թիմի ներսում որոշները հակված են Ավինյանին Պաշտպանության նախարար Պապիկյանով փոխարինելու: Նա էլ, ի դեպ, վերջին օրերին ակտիվ վազվզոցների մեջ է: 

Այսօր արդեն, «զվյոզդը տարած» Ավինյանը, բացեիբաց, լրագրողների հետ զրույցում նսեմացրեց իր համար փաստացի «շեֆ» Հրաչ Սարգսյանին. գլուխ գովալով, թե ինքը կառարությունում է աշխատել, Սարգսյանը՝ ոչ, ասել կուզի՝ «շեֆի» «թայը չէ», ավելի փորձառու է, գիտի՝ որը որից հետո է: 

Այսինքն՝ ոչինչ, որ Հրաչ Սարգսյանն արդեն 5-րդ տարին է՝ փոխքաղաքապետ-քաղաքապետ է, կարևորը՝ ինքն է Նիկոլ Փաշինյանի տեղակալը եղել և դա իր միա՛կ առավելությունն է: Իսկ զավեշտալին էլ այն է, որ Ավինյանին, երբ հարցնում են, թե ինչու է ամենուր ի՛նքը գնում, քիթը վեր է տնկում ու գլուխն էլ տմբտմբացնում է՝ այդպես էլ պետք է լինի...

NEWSPRESS.am