«Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ». Հայկ Մամիջանյանն իր և ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյայի զրույցից մանրամասներ հայտնեց (տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ պատմեց իր և բարձրաստիճան պաշտոնյայի մի խոսակցություն:
Նա չնշեց ոչ հանդիպման ձևաչափը, ոչ էլ ներկաների անուններ հնչեցրեց, սակայն նկատեց, որ մասնակիցներ էլի կային, ովքեր կարող են հաստատել իր խոսքերը, եթե որևէ մեկը հերքի այն: Իսկ զրույցն Արցախի շուրջ էր:
Մամիջանյանը պատմեց, որ երբ ինքն իր ելույթն ավարտել է, շատ ազդեցիկ ու բարձրաստիճան մեկը մոտեցել է իրեն և ուղիղ տեքստով ասել. «Պարոն Մամիջանյան, մենք ձեր դիրքորոշումը գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելեվանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի վարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ, և բանակցային տրամաբանությունն ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի հետագա ապագային: Ինչի՞ մասին եք դուք հիմա ինձ հարց տալիս»։
«Սա էր իր ասածը, եթե մի փոքր վերաշարադրենք»,- ասաց Մամիջանյանը՝ վստահեցնելով, որ ոչ ոք չի կարող հերքել սա, քանի որ այնտեղ էլի պատգամավորներ կային:
«Նորից եմ կրկնում՝ հստակ տեքստով ինձ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ»,- ասաց Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում