Երբ Փաշինյանը ձեռքերը լվանում է ու ասում՝ Արցախը թող երկխոսի՝ հարց է առաջանում, բա դու ո՞վ էիր, որ էն ժամանակ ստորագրում էիր դա. Մինասյան (տեսանյութ)
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդեն իսկ Արցախի տարածքներն Ադրբեջանի թողնելու Փաշինյանի ոչ իրավաչափ ու հանցագործ վարքագիծն էր: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ո՞վ է Փաշինյանը, որ պետք է ստորագրի Արցախի տարածքն Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ, ի՞նչ իրավասություն ունի: Հիմա երբ ձեռքերը լվանում է ու ասում՝ Արցախը թող երկխոսի՝ հարց է առաջանում, բա դու ո՞վ էիր, որ էն ժամանակ ստորագրում էիր դա, ո՞վ էիր, որ երկու կարևորագույն ճանապարհներից մեկը հանձնում էիր, մեկն էլ՝ փոխանցում այլ մեխանիզմով»,- հարցադրում արեց Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում