ՀՀ իշխանությունը ժամանակ է ձգում՝ ոչ թե մեր, այլ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների բավարարման օգտին. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի հավատում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը: ԱԺ ճեպազրույցում, արձագանքելով լրագրողի հարցին, Արծվիկ Մինասյանը նկատեց, որ կարելի էր հավատալ այդ բանակցությունների արդյունավետությանը, եթե ՀՀ իշխանության վարքագծում չբացակայեր Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
«Ի դեպ, իրենց որդեգրած վարքագիծը հակասում է նաև իրենց իսկ հայտարարած նախընտրական ծրագրին ու կառավարության ծրագրին: Այդ ամեն ինչի հիմքում ինքնորոշման իրավունքն է, որից ՀՀ իշխանությունը հրաժարվում է, եթե չհրաժարվի և այդ ուղղությամբ գնա, ապա իհարկե կարելի է քննարկել և տեսնել՝ ինչ մեխանիզմ կարելի է կիրառել: Բայց երբ նրանք այդ ամենից հրաժարվում են և ժամանակ են ձգում, այն էլ՝ ո՛չ թե մեր օգտին, այլ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելուն ուղղված»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում