Ուկրաինան չունի ապացույց, որ իր դեմ օգտագործվել են իրանական անօդաչու սարքեր
Ուկրաինայի իշխանությունները դեռևս որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել այն մասին, որ իրանական անօդաչու սարքերը Ռուսաստանի կողմից օգտագործվել են Ուկրաինայի պատերազմում:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մեր փորձագետներն ուսումնասիրել են այս լուսանկարները, և դրանք Իրանի հետ կապ չունեն։ Եվ հիմա մենք չորս ամիս սպասում ենք բանակցությունների երկրորդ փուլին և ակնկալում ենք, որ նրանք կգան և կներկայացնեն իրական փաստաթղթեր»,- ասել է Իրանի արտգործնախարարը, երբ նրան ցույց են տվել Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի լուսանկարները։