Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել

44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է. Ավանեսյան

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ժողովրդագրությանը վերաբերող հարց ուղղեց Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։

Մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, Արսեն Թորոսյանն ասաց, որ 2022 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ծնելիության անկում, ի տարբերություն 2021 թվականի, երբ կար աճ։

«Մեկ հետաքրքիր տենդենց կա, որի մասին պետք է խոսենք երկրի թիվ մեկ ամբիոնից։ Ուրեմն՝ ծնված տղաների թիվն աճել է, ծնված աղջիկների թիվը՝ նվազել։ Այսինքն՝ փաստացի մենք ունենք սելեկտիվ աբորտների թվի աճ։ Մեզ մոտ 110 տղայի հաշվարկով՝ ծնվում է 100 աղջիկ, իսկ չմիջամտված դեպքերում պետք է լինի 105-ը 100-ի։ 6 աղջիկ քիչ է ծնվում, ամեն ծնված 100 երեխայի հաշվարկով։ Մենք այստեղ խոսում էինք ընդհանուր ծնելիության մասով, եթե մենք քիչ աղջիկներ ենք ունենում, ապա մենք վաղը հնարավորություն չունենք նորից ունենալու տղաներ և աղջիկներ։

Մենք պետք է շարունակենք խոսել ու հանրային արշավներ անենք այս տեսանկյունից, որպեսզի ոչ մի աղջիկ պտուղ չհեռացվի։ Նաև հատուկ քայլեր անենք ոչ պատժիչ մեխանիզմով»,- առաջարկեց Արսեն Թորոսյանը։

Անահիտ Ավանեսյանը համաձայնեց Արսեն Թորոսյանի առաջարկի և մեկնաբանությունների հետ, ընդգծելով, որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ՝ կա ծնելիության որոշակի նվազում։

«Սրա հիմնապատճառները մեր կողմից բազմիցս քննարկվել է։ Տեսնում ենք, որ թե՛ 2021 թվականի ընթացքում, և թե՛ 2022 թվականի առաջին շրջանում եղել է շրջան, որ ամուսնությունները բավականին քիչ են գրանցվել։ Պետք է ասեմ, որ 2022 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ միտումն այս տարի հակառակ ուղղությամբ է գնալու։ Այս տարի հունվար ամսին մենք ունեցել ենք վերջին երեք տարիների ընթացքում ամենաբարձր ծնելիությունը, առաջին անգամ 3 հազարը հատել ենք հունվար ամսի համար»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա, ծնելիությունը հնարավոր է խթանել համալիր միջոցառումների արդյունքում՝ ոչ միայն առողջապահական, այլև՝ ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական։

«Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա պետք է ասեմ, որ մինչև պատերազմը մեզ մոտ բավականին լավ ցուցանիշ էր, մենք ամեն տարի ունեինք նվազում։

Ցավոք, պատերազմից հետո նորից որոշակի փոփոխություն եղավ հասարակության տրամադրության, ընկալման մեջ։ Տղա երեխաների մասով վիճակագրությունը փոխվեց»,- տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը։