Սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են. ԱԱԾ
2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող: