Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել

«Սիրելիներ» կան, տիկին դատախազ, այլապես ինչո՞ւ «Մարտի 1-ի» գործով քննիչ Մարսել Մաթևոսյանի՝ միլիոնատեր որդին Արմավիրի սովորական դատախազից եկավ Գլխավոր դատախազություն ու դարձավ ավագ դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզային այցերի է, առգրավված իրեղեն ապացույցներն անձամբ է տանում թանգարան, լուսանկարներում պետք է լուրջ լինի, երեխաների հետ շատ լուսանկարներ պետք է ունենա ու պետք է կերտի բարի դեմք։

Վերջերս, սակայն, այս ամենին գումարվել է տեքստերում իրականությունից հեռու, վերամբարձ վերնագրեր «թելադրելը» լրատվականներին․ օրինակ` «Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»։

Այս ամենը պետության համար շատ լավ կլիներ, եթե դա չասեր Նիկոլ Փաշինյանի սիրելի օգնականը, ով գլխավոր դատախազ է դարձել հենց սիրելի օգնական և սիրելի զեկուցող լինելու շնորհիվ։

Մարտի մեկին էլ մամուլում լուր է հայտնվում, թե Աննա Վարդապետյանն ասել է Սասուն Խաչատրյանին՝ գործը դիր սեղանիս։

Իսկ հիմա այն մասին, թե ինչ առնչություն ունեն «սիրելիներն» ու «Մարտի 1»-ի գործը․ NEWSPRESS.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է թաքնված Աննա Վարդապետյանի այդ հայտարարության տողատակում։

Ինչ պարզեցինք

Աննա Վարդապետյանը սիրելիներ, իհարկե, ունի, պարզապես, երբ չի հաջողվում հաղթել այլ կառույցների ղեկավարներին, չսիրելիներն են նշանակվում պաշտոնների, բայց այդ մասին մեր հաջորդ հրապարակումներում։

Նշան Մաթևոսյան

Մարտի 1-ի գործով քննիչ, նախկինում ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի (1951–2012․ հանկարծամահ էր եղել աշխատասենյակում) որդին։

Դատախազության կայքում NEWSPRESS.am-ը չգտավ Նշան Մաթևոսյանի պաշտոնը բարձրացնելու մասին` Աննա Վարդապետյանի հրամանը։

Նշան Մաթևոսյանը, ինչպես հայտնի է դառնում նրա սոցցանցի էջից, ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդ է: Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին է գործուղվել Աննա Վարդապետյանի որոշմամբ։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ Նշան Մաթևոսյանն Աննա Վարդապետյանի համար այնքան է «սիրելի», որ գործուղումների անբաժան մասն է, այդ թվում՝ արտագնա, այդ թվում՝ պետական կառույցներ, բայց երիտասարդը լուսանկարներում․․․ չկա։

Համաձայն ենք․ գուցե այդպես ավելի ճիշտ է, որովհետև երբ մեկին լուսանկարներում թաքցնում ես, փոքր-ինչ ավելի վստահ ես ասում, թե «սիրելիներ» կամ «չսիրելիներ» չկան՝ մտածելով, որ մարդիկ դրան կհավատան։

Եթե չկան «սիրելիներ», ապա մոտ 30 տարեկանում մի կերպ դատախազ դարձած, ոչնչով աչքի չընկնող տղան ինչո՞ւ է բոլոր տեղերում։ Գուցե պրոֆեսիոնալ աշխատանքո՞վ է տիկին դատախազի «աչքը մտել» Նշան Մաթևոսյանը՝ իսկ ի՞նչ է արել, բացի այն, որ կիսվել է Վարդապետյանի` վարչապետի օգնական դառնալու լուրով:

Պարզվում է նաև, որ այս երիտասարդը բավականին ճոխ կյանքով է ապրում, սիրում է ճամփորդել, լուսանկարվել շոգեբաղնիքում և հրապարակել։

Բարեվարքության կանոններն Աննա Վարդապետյանը երևի անտեսել է, որովհետև «սկզբունքային» է։

Երևանյան ճանապարհներին «գոնկաներ» անող երիտասարդը հիմա արդեն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է, սակայն միշտ չէ, որ նա օրինապահ քաղաքացի է եղել։ 2011 թվականին Նշան Մաթևոսյանն աչքի է ընկել խուլիգանությամբ․ այդ տարում մամուլը ողողված էր լուրով՝ Մյասնիկյան պողոտայում ձերբակալված ավազակային խմբի անդամների հետ բերման էր ենթարկվել նաև ՀՔԾ պետի տեղակալի որդին, նույն ինքը՝ Նշան Մաթևոսյանը, ինչը հետո հայրը հերքեց՝ ոչ թե խմբի անդամ է, այլ հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու։

Դե, հասկանո՞ւմ եք՝ ՀՔԾ պետի տեղակալի որդին էր ինքը․․․

Վերջում, ներկայացնենք նաև երիտասարդի հայտարարագիրը՝ օրինական ստացված եկամուտները։ 

31-ամյա երիտասարդը մեկ տարվա մեջ՝ միայն 2021-ին, 4 ավտոմեքենա է գնել, 35 միլիոն ռուբլի ունի (շուրջ 175 մլն դրամ), 95 մլն դրամ, տարեկան աշխատավարձն էլ 5.5 մլն դրամ է։ Այս մի քանի թիվն իրար գումարելու, տարիների բաժանելու հետևանքով մեծ կասկածներ կառաջանան «թալանչիներին» դատող դատախազի մոտ (ավելի քան 49 տարի էր պետք տարեկան 5,5 միլիոնով 175+95 միլիոն վաստակելու համար)։

Բայց Մաթևոսյանին պատկանող փողերի ծագումը Վարդապետյանին, հավանաբար, հետաքրքիր չէ, նա «սկզբունքային» է, «սիրելիներ» և «չսիրելիներ» էլ չունի։ Փաշինյանը թերևս սրտնեղում է։

«Չսիրելիներ» ու «սիրելիներ» չկան, իսկ քանի՞ հավ ունի վանքը, տիկին դատախազ։

NEWSPRESS.am