Պենտագոնը զգուշացրել է, որ Իրանը կարող է միջուկային ռումբ ստեղծել 12 օրում
Իրանին 12 օր է անհրաժեշտ միջուկային ռումբի համար նյութ արտադրելու համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, Քալն ասաց, որ Իրանը զգալիորեն զարգացրել է միջուկային ռումբ ստեղծելու իր կարողությունը: