ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին առաջիկա երկու օրերին կայցելի Իրան․ Mehr
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրան կժամանի առաջիկա երկու օրը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Ըստ Էսլամիի՝ Իրանին մեղադրել են այն բանի համար, որ իշխանությունները պատասխան չեն տվել ՄԱԳԱՏԷ-ին։
«Քննարկում է եղել նաև այս հարցի շուրջ, և պարոն Գրոսսին մեկ-երկու օրվա ընթացքում պաշտոնական հրավերով կժամանի Իրան»,- ասել է Էսլամին։
Ավելի վաղ Էսլամին հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն արդեն երկրորդ օրն է, ինչ գտնվում են Թեհրանում և անհրաժեշտ ստուգումներ են իրականացնում միջուկային օբյեկտներում։