ՀՀ-ի համար մեծ ներդրում ունեցած մարդուն ասել՝ գլուխը պատին է տալիս, խորհրդարանին պատիվ չի բերում. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
«Հայտնի արտահայտություն կա՝ մենք չենք մտնում մատի ու մատանու արանքը, բայց պարզվում է՝ մտնում ենք»: Այս մասին իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Խոսելով ընտանեկան բռնություններից ու ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նա նշեց, որ իրականում ավելի շատ են բռնության դեպքերը, քան այսօր ներկայացվում է ԱԺ-ում: Դա է եղել պատճառը, որ ընդդիմադիրները զարմացել են իշխանության ներկայացրած 200 թվի հետ կապված:
Գեղամ Նազարյանը նաև դիմեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին. «Անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ կամ կարծիք ունենք այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ, բայց վերցնել և ՀՀ ստեղծման արմատներում կանգնած մարդուն, ՀՀ-ի համար մեծ ներդրում ունեցած մարդուն ասել՝ գլուխը պատին է տալիս, այս խորհրդարանին պատիվ չի բերում. մեր վարկանիշն եք գցում»,- հավելեց նա: