2022 թվականին 14 կին է մահացել ընտանեկան բռնությունների հետևանքով
2022 թվականին 14 կին է մահացել ընտանեկան բռնությունների հետևանքով: Այս մասին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ պաշտպանության մեխանիզմի կատարելագործման շնորհիվ բռնության ենթարկվածներն այլևս չեն թաքցնի նման դեպքերը՝ վախենալով հաշվեհարդարից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ նկատեց, որ խնդիրը լուծելու համար պետք է վեր հանել պատճառները:
«Խնդիրը պետք է լուծել համապարփակ՝ առաջին հերթին մտածելով պատճառների վերացման մասին, ոչ թե հետո մտածել հետևանքների չեզոքացման մասին, որի համար մեծ գումարներ են ծախսվելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: