Ավելի լավ չէ՞ 560 միլիոն դրամով ոչ թե շղթա ձեռք բերել, այլ պայքարել թմրամոլության դեմ. Նազարյանը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այն առաջարկում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն:
Իսկ ավելի կոնկրետ՝ 560 միլիոն դրամով ձեռք է բերվելու 200 էլեկտրոնային շղթայի հավաքածու՝ բռնարարին զոհից հեռու պահելու համար այն նրա ոտքին կամ ձեռքին ամրացնելու նպատակով:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց, որ ընտանիքներում բռնությունները հիմնականում իրականացվում են թմրանյութի ու խմիչքի ազդեցության տակ: Նա առաջարկեց 560 միլիոն դրամով ոչ թե շղթաներ ձեռք բերել, այլ պայքարել թմրամոլության դեմ:
«Ավելի լավ չի՞ 560 մլն–ով թմրանյութ տարածողներին գտնեք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում