Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է
Թուրքիայի կառավարությանն առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է երկրաշարժի հետևանքով զոհերի նոր թիվ։
Այս մասին գրում է Anadolu-ն։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ նահանգներում ավերիչ երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 45089 քաղաքացի։