Հունաստանում գնացքներ են բախվել, կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 85-ը՝ վիրավորվել։ BBC-ն տեղեկացնում է, որ բախումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ փետրվարի 28-ի երեկոյան, Լարիսա քաղաքի մոտ։
Մարդատար գնացքը Աթենքից Սալոնիկ IC62 երթն է իրականացրել, դեպի այն շարժվել է բեռնատար գնացք, որը Սալոնիկից Լարիսա էր շարժվում։ Թե ինչու էին գնացքները նույն գծի վրա, անհայտ է:
Մարդատար գնացքի վագոնները, որում եղել է 350 մարդ, դուրս են եկել ռելսերից, նրանցից մեկը հրդեհվել է։