Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվել
Վազող տողեր

Մարտի մեկը՝ «բացահայտված». հուշարձանը տեղադրված է, մեղավորները պատժված չեն, իսկ յուրայիններն արդարացվում են

Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտության մասին խոսել է տարբեր առիթներով: Նա վարչապետի պաշտոնում իր ընտրվելուց առաջ, Հանրապետության հրապարակում, մատը թափ տալով, ոգեշունչ տեքստ արտաբերեց․

(Մեջբերում). 

«Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան, և խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք, և սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից» 

Իսկ երբ արդեն վարչապետ էր, իր վարչապետության 100 օրվա առիթով հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ 2018-ի օգոստոսի 17-ին, նա հայտարարեց, թե՝ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է:  

(Մեջբերում).

«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում: Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետևյալն է.

                                «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, բացահայտված է»...

Հաջորդ 2 տարվա ընթացքում նա սկսեց հետ կանգնել իր հնչեցրած «մեկնաբանությունից» և արդեն 2021 թվականի մարտի 1-ին նա հայտարարեց.

«Ճիշտ է՝ մարտի 1-ին կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի է ունեցել դա, բացահայտված է»։

Իհարկե, ոչ ոք այդպես էլ չհասկացավ ու չհարցրեց, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով, թե՝ «ֆոնը բացահայտված է»...

Գուցե նա նկատի ուներ այն հուշարձանը, որն այսօր՝ մարտի 1-ի դեպքերից 15 տարի անց, Փաշինյանը տեղադրեց ու օգտագործեց իրեն որպես «ֆոն»՝ մեջքով կանգնելու և հայտարարելու, թե՝ «Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն. բուն կատարողները հայտնի չեն»։ 

«Այն, որ մարտի 1-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»։

Գոնե իր՝ Փաշինյանի համար, հնարավոր է, որ Մարտի 1-ը բացահայտված լինի։ Ի վերջո հենց նա էր կիզակետում, հենց ինքն էր հրահրում «քարերով, փայտերով» հարձակվել ոստիկանների վրա։

Թերևս շատերն են լսել կամ տեսել այն տեսագրությունն ու ձայնագրությունները, որտեղ Փաշինյանը, իմանալով, որ ցուցարարները ոստիկաներ են ծեծել՝ հաճույքով ասում է․ 

«հոգիս փառավորվեց, երբ իմացա․․․»

2008-ին Փաշինյանի կողմից արված այս արտահայտությունը թերևս մեկնաբանելու կարիք չունի։ Փաստ է այն, որ այսօր 10 զոհերից որևէ մեկի մահվան հանգամանքն իրականում այդպես էլ բացահայտված չէ։ Գոնե շարքային քաղաքացիների համար ամբողջությամբ պարզ չէ, թե ինչպես ու ինչի հետևանքով են զոհվել նրանք։ 

Պարզ չէ նաև, թե ինչու նախկին իշխանության ժամանակ գոռգոռացող ընդդիմադիր Փաշինյանը, ով հայտարարում էր, թե իշխանությունները չեն ուզում Մարտի 1 բացահայտել, ինչու ինքն այսօր բացահայտելու ու մեղավորներին պատժելու փոխարեն՝ ավելացնում է զոհերի ընտանիքներին տրամադրվող գումարները՝ որպես «փոխհատուցում»․․․

Բացի այդ, նա քանի դեռ կարող է և ունի հնարավորություն, փորձում է ջրից չոր դուրս գալ՝ հանելով նաև յուրայիններին․ նախորդ տարի՝ 2022-ի ապրիլին, իրավական համակարգի թեթև ձեռքով արդարացվեցին մարտիմեկյան գործողությունների կազմակերպիչներից Փաշինյան Նիկոլը, Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր (Ալիկ) Արզումանյանը․․․

Հետևությունները թողնում եմ ձեզ․․․

Արմինե Մկրտումյան