Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվել
Քաղաքականություն

Խոսում եք հասարակ հայ մարդու կենցաղի մասին, իսկ տեղյա՞կ եք, թե այդ մարդիկ որքան գումար են ծախսում կոմունալները վճարելու վրա. Նաիրա Կարապետյան

«Եվրոպական ինտերգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի գրառման հետքերով կամ հեռահար զրույց Աննա Հակոբյանի հետ:

Երկու օր է, ինչ համացանցը քննարկում է վարչապետի տիկնոջ կողմից տարածվող նկարները` մեկ հասարակ եգիպտացորենով և կարկանդակներով, մեկ էլ բարձրակարգ ռեստորաններում ճաշելիս: Բնականաբար, յուրաքանչյուրս մենք ենք ընտրում, թե ինչ ուտել, որտեղ, ինչպես և ինպիսի հանգիստ վայելել` կախված նախասիրություններից, տրամադրությունից, երբեմն` ֆինանսական կարողություններից: Որևէ մեկը բացառություն չէ:

Սակայն Դուք այսօր Ձեր գրառումը համեմել էիք սարկաստիկ մաղձով, թե` ինչպես Դուք էիք արտահայտվել, միջին վիճակագրական հայ «ուսյալ մտավորականները» ամաչում են միջին վիճակագրական հայ մարդուց…

Գիտեք, Աննա, Ձեր նշած մարդիկ` սրտացավ և հայրենասեր ուսյալ մարդիկ, մտավորականները, իրոք ամաչում են, քանի որ շատ լավ են հասկանում, թե ինչ նպատակով են արվում նման գրառումները և ուր են տանում: Նրանք ամաչում են, քանի որ տեսնում են, որ հերթական անգամ, թաքնվելով հասարակ ժողովրդի թիկունքում, դուք պատրաստում եք հերթական անգամ նրանց մոլորեցնել:

Ասում եք, որ ուսյալ մտավորականները չեն սիրում հասարակ հայ մարդուն, ի նկատի ունենալով, որ դուք սիրում եք: Այդ դեպքում, ինչու՞ եք ցանկանում, որ հայ ժողովուրդ ապրի թշնամու դրոշի ներքո` անպաշտպան թողնելով հասարակ արցախցուն` գիշատիչ Ալիևին դեմ միայնակ: Այդ Ձեր նշած ուսյալ մտավորականները այսքան տարի պաշտպանել են նրան, անվտանգության երաշխավոր եղել, պայմաններ թելադրել թշնամուն, անգամ «փակ դռների հետևում ստիպել ճանաչել Արցախի անկախությունը»:

Ինչո՞ւ եք այդ նույն Ձեր նշած Եվրոպական մայրաքաղաքներում գլխիկոր լռում, երբ թշնամին հոխորտում է, թե 30 տարի Հայաստանը օկուպացրել է իր տարածքները, իսկ հիմա էլ նա վերադարձրել է իր հողերը պատերազմով: Ինչու եք ստորագրում մի փաստաթղթի տակ, որով Արցախի հարցը դառնում է տարածքային վեճ, ինչպես եք «վերադարձնում» Ադրբեջանին տարածքներ, որոնց Հայաստանը չի տիրապետել: Ձեր կողմից նշված ուսյալ մտավորականները այդ Եվրոպական մայրաքաղաքներում ջանք ու եռանդ չեն խնայել աշխարհին ապացուցելու, որ Արցախի հարցը ժողովրդի ինքնորոշման հարց է, ազատության, հայրենիքի:

Դուք խոսում եք Երևանի կենտրոնից դուրս կյանքի մասին: Փորձե՞լ եք Գորիսից Կապան գնալ ուսյալ մտավորականների օրոք գործող ճանապարհով: Իշխանասարի, Կապանի, Զերմուկի, Վերին Շորժայի գլխին կանգնած թուրքերին տեսե՞լ եք:

Դուք խոսում եք հասարակ հայ մարդու կենցաղի մասին, իսկ տեղյա՞կ եք, թե այդ մարդիկ որքան գումար են ծախսում կոմունալները վճարելու և պարենի վրա: Գիտե՞ք, որքան է թանկացել կյանքը: Գուցե նշեք ուսուցիչների աշխատավարձերն ու կենսաթոշակները, որոնք ավելացել են շատ չնչին: Իսկ որքանո՞վ է ավելացել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները: Որքա՞ն ավելի շատ գումար են ստանում երկրի ղեկավարը, դաշնակահար նախագահը, պատգամավորները, նախարարները, Երևանի քաղաքապետը և այլոք` ուսյալ մտավորականների ժամանակների հետ համեմատ:

Հիմա, երբ Դուք վայելում եք կյանքը և համեմում համացանցը կարկանդակներով և եգիպտացորեններով, երբեմն` ռեստորանների նկարներով, դա Ձեր կյանքն է և Ձեր գործը, Դուք ազատ եք Ձեր վայելնքերում, և որևէ մեկը չարությամբ դրան չի արձագանքի, եթե այստեղ չտեսնի հերթական վտանգ` դյուրահավատ հասարակ ժողովրդին հերթական անգամ Ձեր կողմը քաշելու համար: Հավատացեք, այդ մի երկու կարդացած գրքերում այս տեխնոլոգիաների մասին շատ բան կա գրված:

Եվ վերջում բարեկամաբար մի խորհուրդ` հարկավոր չէ հերթական բաժանումն ու տարրանջատումն անել հայ ժողովրդի միջև, հավատացեք, չկան հասարակ և ոչ հասարակ մարդիկ, կան հայեր: Բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են: Բոլորն էլ սիրում են թե կարկանդակ, թե եգիպտացորեն, թե ռեստորանային ուտեստներ, ուղղակի շատերը չեն կիսվում սննդի նկարներով հիմա, երբ 120 000 հայ մարդ ստիպված է կտրոններով մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ գնել:

Լավ մնացեք»: