Ձերբակալվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օպերի պետի տեղակալն ու նրա կինը
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերի պետի տեղակալ Արշակ Ավագյանին:
Բացի այդ, մեր տեղեկություններով, ձերբակալվել է նաև Ավագյանի կինը:
Պատճառը, ամենայն հավանականությամբ, գումարներ ներսուդուրս տանել-բերելն է: