Լավրովը խոսել է «3 + 3» ձևաչափում Վրաստանի մասնակցության մասին
Անդրկովկասի վերաբերյալ «3 + 3» ձևաչափով խորհրդակցությունների մասնակիցները դռները բաց են պահում Վրաստանի համար, որը դեռ չի միացել Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնած քննարկումներին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում։
«Առայժմ այս մեխանիզմի միայն մեկ հանդիպում է կայացել, որին մեր վրացի հարեւանները ձեռնպահ են մնացել մասնակցությունից։ Բայց մենք պայմանավորվեցինք, որ դռները միշտ բաց կպահենք Թբիլիսիի համար, և դա լիովին արդիական է այս փուլում երկրորդ հանդիպման նախապատրաստման համատեքստում»,- նշել է արտգործնախարարը։