Մոսկվան դեմ չէ Բաքվի և Երևանի երկխոսությանը Արևմուտքի մասնակցությանը. Լավրով
Ռուսաստանը դեմ չէ արտաքին խաղացողներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, գլխավորն այն է, որ դա չդառնա աշխարհաքաղաքական խաղերի մաս, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ոչինչ չունենք ուրիշների դեմ, որ մյուս կողմերը օգնեն լուծել այս բոլոր հարցերը, նախևառաջ կարևոր է խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալը` գիտակցելով, որ դա կարվի անկեղծորեն՝ հիմնվելով կայուն խաղաղության հաստատման շահագրգռվածության վրա, պայմաններ ապահովելով բոլոր ժողովուրդների հետագա զարգացման համար»,- ասել է Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ հանդիպման ժամանակ։
Ռուս նախարարը հավելել է, որ երբեմն թվում է, թե որոշ արտաքին խաղացողներ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, լիովին չեն առաջնորդվում այդ նպատակներով և իրավիճակը դիտարկում են որպես հաջորդ աշխարհաքաղաքական խաղերի պատրվակ։