Հայաստանը դեռ չի պատասխանել Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների եռակողմ հանդիպման առաջարկին. Լավրով
Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակելու Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ բանակցություններն արտգործնախարարների մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել նման հանդիպումները»,- ասել է Լավրովը։
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Հայաստանը դեռ վերջնական պատասխան չի տվել Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին։
Ինչպես նշել է ռուս նախարարը, Ռուսաստանն ակնկալում է, որ եռակողմ աշխատանքային խումբը կկարողանա պայմանավորվել «Ադրբեջանի արևմուտքի» և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատման շուրջ։