Չգիտեմ՝ ինչ դրդապատճառ կար Վարդանյանին պետնախարար նշանակելու համար, բայց Հայաստանը որևիցե հետաքրքրություն չունի այդ հարցի շուրջ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չգիտի՝ ինչ դրդապատճառներ կան կապված Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակելու համար:
«Ես չգիտեմ՝ ինչ դրդապատճառներ կային Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու համար և չեմ ուզում իմանալ ու չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է ինքը ազատվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը դրա մեկնաբանությունն արդեն տվել են:
Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացիները որևէ առնչություն չունեն ու որևիցե հետաքրքրություն չունեն այդ հարցի շուրջ:
Մանրամասները՝ տեսանյութում