Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայում սադրանք նախապատրաստելու մեջ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է սադրանք կազմակերպել Ուկրաինայում՝ թունավոր քիմիական նյութերի կիրառմամբ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ փետրվարին Դոնեցկի շրջանի առաջնագիծ են տեղափոխվել թունավոր քիմիական նյութեր և պաշտպանիչ սարքավորումներ։ Այս տեղեկությունից գործակալությունը եզրակացնում է, որ Ուկրաինայում քիմիական նյութերի օգտագործմամբ սադրանք է պատրաստվում։