Դե ֆակտո ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ․ Պեսկով
ՆԱՏՕ-ի երկրները, հաշվի առնելով Ուկրաինայում տեղակայված իրենց զենքերը, հետախուզական աշխատանքը, հաշվի առնելով զենքի շարունակական մատակարարումը, դե ֆակտո պայքարում են Ռուսաստանի դեմ որպես միասնական դաշինք։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում, այժմ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս որպես միասնական դաշինք։ Նրանց հետախուզությունն աշխատում է մեր դեմ 24 ժամ, նրանց զենքերը, ինչպես Պուտինն ընդգծել է վերջերս տված հարցազրույցում, անվճար մատակարարվում է Ուկրաինային: Այս երկրները՝ Ֆրանսիան, Անգլիան, Միացյալ Նահանգները, այժմ գտնվում են նույն կազմակերպությունում, որը դե ֆակտո պատերազմում է մեզ հետ», - ասել է Պեսկովը հարցազրույցում։